Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր երկրի վրա որևէ քաղաքական, դիվանագիտական հարձակում անպատասխան չենք թողել. Բաբայան

Մեր երկրի վրա որևէ քաղաքական, դիվանագիտական հարձակում անպատասխան չենք թողել. Բաբայան
Հասարակություն
12:47, 19 январь 2022
Մեր երկրի վրա որևէ քաղաքական, դիվանագիտական հարձակում անպատասխան չենք թողել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

ԱԳ նախարարը նշեց, որ աշխատանքներ են իրականացվել նաև այլ գերատեսչությունների հետ, որոնք այս կամ այն կերպ առերեսվել են տարբեր խնդիրների։

«Փորձել ենք ամեն ինչ անել, որ ընդհանուր առմամբ մեր երկրի շահերը պաշտպանենք»,- նշեց Բաբայանը՝ կարևորելով, որ շարունակեն սերտորեն փոխգործակցել Մայր Հայաստանի, Սփյուռքի հետ, պահպանենք ներհայկական միասնականությունը։

Բաբայանն առանձնացրեց նաև կարևոր ուղղություններից մեկը՝ աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, որ ցույց տանք աշխարհին, որ Արցախը կա և մենք ենք տնօրինելու մեր ճակատագիրը, ինչը շատ կարևոր է։