Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

20-ամյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հասարակություն
11:45, 21 январь 2022
Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տեղում սահմանազատվել է տարածքը։

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: