Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահրամ Դումանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին

Վահրամ Դումանյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին
Հասարակություն
18:42, 21 январь 2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագրին` նշելով, որ պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները պարտադիր պետք է ստանան մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում` անկախ միջին որակական գնահատականից:
«Անթույլատրելի է, երբ պատերազմի մասնակից որևէ ուսանող որևէ բուհում այս հարցի հետ կապված ինչ-որ խնդիր է ունենում»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հաստատված որակավորումների ոլորտային շրջանակների հիման վրա կրթական ծրագրերի մշակմանը, մասնագիտական խորհուրդների ձևավորմանը և մի շարք այլ խնդիրների առնչվող հարցեր: