Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիրավոր Նարեկը Շուշիից զանգել է եղբորն ու ասել. «Բոլորիդ սիրում եմ, ինձ չսպասեք». Տեսանյութ

2020 թվականի նոյեմբերի 7-ի առավոտյան Նարեկ Բադալյանը սովորականի նման զանգահարել է տուն, որպեսզի ծնողներին հայտնի, որ ամեն ինչ լավ է և անհանգստանալու կարիք չկա։ Սակայն այդ օրվա ընթացքում երկրորդ զանգը Նարեկի հարազատների համար անսպասելի է եղել։ Շուշիի մատույցներից արդեն իսկ վիրավոր Նարեկը եղբոր հետ խոսելիս ասել է․ «Բոլորիդ սիրում եմ, ինձ չպսասեք»։