Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ

Եկեղեցի-պետություն համագործակցության նոր մակարդակ. պետական բոլոր կառույցներին կցվել են հոգևորականներ
Հասարակություն
18:47, 22 январь 2022
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը ստանա նոր մակարդակ։ Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ը՝ հղում անելով ՀԱԵ Արցախի թեմին։

«Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք է այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցների հանդեպ։

Օրերս Արցախի թեմի առաջնորդը հանդիպեց ԱՀ կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա էր նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվեց կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։ Սրբազան Հայրը կառավարությանը ներկայացրեց նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սրկ. Գյուրջյանին, և նախանշվեցին այս ոլորտում հետագա համագործակցության ուղիները»։