Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհերի զոհվելուց հետո զգացի, որ ես չեմ մեռել, բայց չեմ էլ ապրում․ Գուրգեն Ավետիսյան․ «Կյանքին ասել այո՛». Տեսանյութ

44-օրյա պատերազմի օրերին Գուրգենն առաջին իսկ պատահած զենքով, ինչպես ինքն է ասում, անօդաչու է խոցել, բայց ինքն էլ վերադարձել է խոցված․ պատերազմը տարավ Գուրգենի մանկության ու նաև բանակային մտերիմ ընկերոջը՝ Մհերին, որի հետ միասին երաժշտական կրթություն են ստացել, իսկ ծառայության ընթացքում միասին հաճախ նվագել զորամասում։

Պատերազմից հետո կորցրել է նվագելու ցանկությունը, մինչդեռ՝ որոշել էր երաժիշտ դառնալ։ Այժմ փորձում է անգլերեն սովորել, գիտելիքներ ստանալ մարքեթինգի ոլորտում, բայց մասնագիտական ապագան առայժմ մշուշոտ է։