Քաղաքացիակենտրոն
լրատվություն

31-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակի հենասյունը, քարե պարիսպը և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին

31-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակի հենասյունը, քարե պարիսպը և կողաշրջված վիճակում հայտնվել մայթին
Հասարակություն
16:50, 14 март 2021
Այսօր՝ մարտի 14-ին,  խոշոր ու կասկայդորական ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը  01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը իր վարած Mercedes  մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտի համար նախատեսաված մայթին, առաջ ընթացել, կոտրել գազատար խողովակի հենասյունը, այնուհետև բախվել նույն փողոցի  17/1 տան քարե պարսպին, կոտրել երկաթե  ճաղավանդակներն ու փլուզել պարսպի որոշ հատված, այնուհետև բախվել ծառին և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  վարորդ Ա. Ալեքսանյանն ու ուղևոր, Զվարթնոց թաղամասի բնակիչ, 25-ամյա Սուրեն Աբրահամյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական  կենտրոնի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա՝ տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: