Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մուծք գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը

Մուծք գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը
Հասարակություն
18:29, 14 март 2021
Մարտի 14-ին, ժամը 11:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուծք գյուղում գտնվող անասնագոմերից մեկի տանիքը փլուզվել է, ներսում խոշոր եղջերավոր կենդանիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է անասնագոմի տանիքի (630 քմ) ծածկի մոտ 135 քմ հատվածը․ տուժած խոշոր եղջերավոր կենդանիներ չկան։