Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում ընթանում են միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ

Արցախում ընթանում են միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ
Հասարակություն
18:46, 25 январь 2022
Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածնքերի վերականգնման ծրագրերին  զուգահեռ ընթանում են նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ: 

Այդկերպ, Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Կառուցվում է Մարտակերտ–Ճանկաթաղ–Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին, հիմնանորոգվում են  Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ,Վերին Հոռաթաղ,Կոճողոտ, Աստղաշեն-Պատարա, Դահրավ համայնքները և Մարտունու շրջանի Կաղարծին-Պառավաթումբ  համայնքները մայրուղուն կապող ճանապարհները:  

Ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների. Արցախում բնակավայրերը մայրուղիներին կապող այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր ու  շոշափելի  հնարավորությունների ուղով: