Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր Շուկայի ուղղությամբ եղել են կրակոցներ․ զոհեր չկան․ ԱՀ նախագահի խոսնակ

Կարմիր Շուկայի ուղղությամբ եղել են կրակոցներ․ զոհեր չկան․ ԱՀ նախագահի խոսնակ
Հասարակություն
14:22, 27 январь 2022
Այսօր Արցախի Հանրապետության Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. հնչել են կրակոցներ։

Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով՝ զոհեր չկան, և հետևանքները այս պահին ճշտվում են: «Խաղաղապահները տեղեկացվել են, և այժմ իրավիճակը հանգիստ է»,- հավելեց ԱՀ նախագահի խոսնակը։

Այս մասին հաստատել են նաև ՊԲ-ից։

Գեղամ Ադյան