Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարգևատրումներ՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներով

Պարգևատրումներ՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներով
Հասարակություն
17:19, 29 январь 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրելու մասին։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 04.01.2022թ. հ.23/12-166573 գրությունը.

«Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.

1) Արմինե Մուրադյանին /«Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն/.
2) Նելլի Հակոբյանին /«Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու և նվագակցող/.
3) Կարինե Անանյանին /«Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դաշնամուրի դասատու /.
4) Նարինե Թարվերդյանին /«Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի քանոնի դասատու/»,-ասված է որոշման մեջ։

Հրաչյա Սարգսյանի հունվարի 19-ի որոշմամբ էլ Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով են պարգևատրվել Փրկարարության վարչության մի շարք աշխատակիցներ։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի 04.01.2022 թվականի 12-0/1 միջնորդագիրը.

1. 2021 թվականի ընթացքում արդյունավետ աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.

1) Երևան քաղաքի փրկարարական վարչությանը
2) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատին
3) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Աշոտի Սարգսյանին
4) Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Կարեն Սլավիկի Բուլղադարյանին
5) Երևան քաղաքի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Ալվարդ Վազգենի Կարապետյանին
6) Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Արտյոմ Համլետի Ստեփանյանին
7) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ կապիտան Գրիգոր Լևոնի Գրիգորյանին
8) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ մայոր Վազգեն Գուրգենի Դանիելյանին

2. Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրել.

1) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Հենրիկ Գևորգի Շահբազյանին
2) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Հայկ Մյասնիկի Հովհաննիսյանին
3) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Հովհաննես Հարությունի Խոսրովյանին
4) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Միհրան Համբարձումի Սուվալյանին
5) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Արա Իշխանի Պետրոսյանին
6) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գրիգոր Արամի Շահբազյանին
7) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Մհեր Կարենի Ահարոնյանին
8) Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ ավագ սերժանտ Մհեր Մարտիկի Միրզոյան
9) Երևան քաղաքի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման բաժնի կրտսեր հրահանգիչ, փ/ծ ավագ ենթասպա Գևորգ Մկրտիչի Բաղդասարյանին»։