Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հասարակություն
14:23, 02 февраль 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական բաժնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շալենբերգի պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։