Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրակտիկան ցույց տվեց, որ տուգանքը, որպես վարչական տույժի միջոց, նպատակահարմար չի և կորցրել է իր էֆֆեկտիվությունը․ Արմեն Խաչատրյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Հարակից զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացնելով նախագիծը՝ նախ ասաց, թե ինչ ունեին ճանապարհային երթևեկության բնագավառում։

«Ունեինք տեսահսկման համակարգեր, ունեինք ճանապարհապարեկային ծառայություն, ունեինք բավականին խիստ ռեժիմ և յուրաքանչյուր ճանապարհային ոստիկան օրական կանգնեցնում էր 20-30 տրանսպորտային միջոց, դիտողություն, ակտեր և այլն, բայց ունեինք շատ վատ վիճակագրություն՝ զոհերի և վիրավորների մասով։ Ամեն տարի խստացվում էին վարչական տույժերը, երթևեկության կանոնների խախտումների համար, հատկապես այն կանոնների, որոնք կոնկրետ պատճառ են հանդիսանում վթարների։ Խստացնում, խստացնում, և եկանք հասանք մի սահմանի, երբ արդեն ունեինք 500 000 տուգանք, օրինակ՝ արագության գերազանցման համար։ Բայց ագամ 500 000 քաղաքացուն տուգանելիս՝ արդյունքի չէինք հասնում, որովհետև այդ նույն խախտումները նույն հաճախականությամբ շարունակվում էր, վթարների դինամիկան նույն ձևով աճում էր, տրանսպորտային միջոցների քանակը երկու տարում 130 000-ով ավելացավ, սա իր հետ բերեց աճ»,-ասաց Արմեն Խաչատրյանը։

Այնուհետև նա նշեց, որ պրակտիկայում, սա ոչ թե տեսական խոսքեր են, ինչ-որ տրամաբանություններ կամ հետազոտոության արդյունքներ, այլ պրակտիկան ցույց տվեց, որ տուգանքը, որպես վարչական տույժի միջոց, նպատակահարմար չի և կորցրել է իր էֆֆեկտիվությունը։

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ վարչական տույժի նպատակը՝ քաղաքացուն իրավաչափ վարքագծին հարկադրելն է և այլ իրավախախտումների նախականխումը։

Մանրամասները՝ տեսանյութում։