Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք». Արսեն Թորոսյան

«Կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք». Արսեն Թորոսյան
Հասարակություն
17:51, 11 февраль 2021
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքի առաջացրած թյուրըմբռնումներին․
 
«Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ,
 
Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:
 
Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։
 
Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»,- ասված է աշխատակազմի ղեկավարի գրառման մեջ։