Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում սպանվել է 37-ամյա տղամարդ, եւս երկու հոգի հոսպիտալացվել է (ֆոտո)

Գյումրիում սպանվել է 37-ամյա տղամարդ, եւս երկու հոգի հոսպիտալացվել է (ֆոտո)
Հասարակություն
17:39, 15 март 2021
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին եւ հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաեւ պարզում են վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ նշված վայրից եւս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։
Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երեւան։