Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Գրիգորյանի վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան. Արցախի ԱԺ նախագահ

Արթուր Գրիգորյանի վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան. Արցախի ԱԺ նախագահ
Հասարակություն
16:36, 05 февраль 2022
 ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Արթուր Թովմասյանն ընդգծել է, որ Արթուր Գրիգորյանի վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան:

«Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին: Նրա վախճանով հայ  մշակույթն ու երգարվեստը  մեծ կորուստ ունեցան: Անուրանալի ու անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում:  Արմատներով արցախցի կոմպոզիտորը միշտ  Արցախի կողքին էր, ապրում ու շնչում էր Արցախով՝  հաղորդակից լինելով նրա ցավին ու վշտին: Նրա հեղինակած երգերի շարքում Արցախին նվիրված երգերը  կատարյալ գլուխգործոցներ են:

Արցախի խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում և զորակցություն ենք հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում կորստյան ծանր վիշտը: Նրա անունը ոսկե տառերով կգրվի հայ մշակույթի և երգարվեստի պատմության էջերում»,- ասված է ցավակցական հեռագրում:

Երկարատև հիվանդությունից կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: