Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզպետին արձակուրդ է տրամադրվել

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզպետին արձակուրդ է տրամադրվել
Հասարակություն
10:37, 07 февраль 2022
Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր՝ 2022 թվականի փետրվարի 8-ից 18-ը ներառյալ:

2. Արամ Խաչատրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը»։