ՄԻՊ-ը «չի հասցրել» այցելել ոտքերը գետնին մեխած, հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորին․ Թաթոյանը հապաղում է, երբ հարցը չի՞ վերաբերում նախկին իշխանություններին

Հասարակություն
Օրերս Civic.am-ը մի հրապարակում էր արել, որում տեղեկացրել էինք, որ «Գորիս» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Արտակ Խարտխալյանը հունվարի 31-ից հացադուլ և ջրադուլ է անում, այնուհետև նա մեխել է իր ոտքերը։ Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնել էր Արտակ Խարտխալյանի պաշտպան Յուրա Ավայանը։
Նա մեզ տեղեկացրել էր նաև, որ իր պաշտպանյալի հացադուլի ու ջրադուլի մասին տեղեկացրել են ՄԻՊ Արման Թաթոյանին և դատախազությանը, սակայն 5-6 օր նա այդ վիճակում է եղել, և որևէ մեկը չի գնացել նրան այցելության։
Մեր այդ հրապարակման տակ, սակայն, Արման Թաթոյանը գրել է, թե մեր նշած ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, և նշել է հետևյալը. «Քաղաքացու դիմումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մուտքագրվել է փետրվարի 1-ին, կապ է հաստատվել ՔԿՀ-ի հետ, քննարկվել են քաղաքացու առողջական վիճակին առնչվող հարցեր։
Նախատեսված է եղել նաև այց իրականացնել. աշխատակազմում ի գիտություն է ընդունվել, որ երեկ արդեն Ձեր նշած կալանավորված անձը դադարեցրել է հացադուլը, ստացել է բուժօգնություն»:
Մնում է հասկանալ, թե ո՞րն էր մեր ինֆորմացիայի անհամապատասխանությունը, երբ փաստացի կալանավորին չեն այցելել։ Հետաքրքիր է՝ ե՞րբ էին նախատեսում այցելել հացադուլավոր կալանավորին։
Այս առնչությամբ մենք կրկին դիմեցինք Արտակ Խարտխալյանի պաշտպան Յուրա Ավայանին, և վերջինս մեզ տրամադրեց ՄԻՊ-ին ուղարկված իր երկու դիմումները։ Դրանցից մեկն ուղարկվել է հունվարի 31-ին, իսկ մյուսը՝ փետրվարի 4-ին։
Նշենք, որ Արման Թաթոյանն իր մեկնաբանության մեջ նշել էր, որ գրությունը ստացել է փետրվարի 1-ին, սակայն Յուրա Ավայանն իր փետրվարի 4-ի գրությունով կրկին դիմել է ՄԻՊ-ին և գրել հետևյալը. «31.01.2022 թվականին դիմում է հասցեագրվել Ձեզ՝ կապված «Գորիս» ՔԿՀ-ի կալանավոր Արտակ Խարտխալյանի հետ, ով 31.01.2022 թվականից հացադուլ և ջրադուլ է հայտարարել՝ վերջինիս նպատակն է վերջ դնել վարույթն իրականացնողի և դատարանների ապօրինություններին, որոնց արդյունքում Արտակ Խարտխալյանն ապօրինաբար զրկված է ազատությունից:
Դիմումով խնդրել էինք Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել համապատասխան միջոցներ նշվածի վերաբերյալ:
Սույնով արձանագրում եմ, որ 5 օր հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող անձը մատնվել է անտարբերության, այն պարագայում, երբ թե՛ ներպետական, թե՛ միջազգային օրենսդրությամբ յուրաքանչյուր պարագայում գերակա են մարդու կյանքը և առողջությունը:
Այսինքն՝ ստացվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իր իրավունքներն ու լիազորություններն իրականացնում է ընտրովի եղանակով:
Հավանաբար սույն գործով քաղաքական երանգների բացակայությունն է պատճառը, որ անձի կյանքը և առողջությունը մատնվել են անտարբերության»:
Լիլիթ Թադևոսյան