Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շառլ Միշելը՝ հայ գերիների վերադարձի մասին

Շառլ Միշելը՝ հայ գերիների վերադարձի մասին
Հասարակություն
17:47, 07 февраль 2022
«Ադրբեջանի կողմից 8 հայ գերիներին Հայաստան վերադարձնելը դրական զարգացումների ևս մեկ դրսևորում է Էմանուել Մակրոնի, Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո: ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում կայունությանն ու բարգավաճմանը»,-այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։