Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անհետ կորած քաղաքացին հայտնաբերվել է. Արցախի ոստիկանություն

Անհետ կորած քաղաքացին հայտնաբերվել է. Արցախի ոստիկանություն
Հասարակություն / Իրավունք
21:26, 15 март 2021
.ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը. տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից:

Նրա առողջական վիճակը բավարար է: 

Հիշեցնենք, որ Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:

Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: