Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան բնակիչ է մահացել

Արցախում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան բնակիչ է մահացել
Հասարակություն
10:41, 16 март 2021
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին:

Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից:
«Ներքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները և ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործումը: Զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից և արտակարգ իրավիճակից», - նշված է հաղորդագրության մեջ: