Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Թովմասյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են արցախցիների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները

Արթուր Թովմասյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են արցախցիների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները
Հասարակություն
22:33, 08 февраль 2022
Փետրվարի 8-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության ՄՆ-ում հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
 
Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է ՀՀ-ի պատկան գերատեսչությունների, տեղահանված արցախցիների, բարեգործական կազմակերպությունների և Սփյուռքի հետ ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքներն ու 2022-ի համար նախանշված անելիքները։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Արցախի ԱԺ-ի կողմից Արցախի և արցախցիների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։