Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը
Հասարակություն
16:48, 10 февраль 2022
Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը: Այդ մասին ասված է Կոտայքի մարզպետի Ֆեյսբուքի էջում:
 
«Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:
  
Օգնականս՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և իմ ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:
 
Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:
 
Պատերազմից հետո մեր զոհված տղաների ընտանիքներում ծնվող փոքրիկները կյանքի շարունակականության և մեր լինելության խորհրդանիշն են դառնում:
 
Մենք էլ մեր հերթին պարտավոր ենք մշտապես լինելու այս ընտանիքների կողքին՝ ի նշան երախտագիտության իրենց տղաների թափած արյունի:
 
Փա՜ռք մեր բոլոր հերոսներին»,- նշված է գրառման մեջ: