Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարեհ Սինանյանն այցելել է Ֆրանսիայում Հայաստանի էսպլանադ, հանդիպել թեմի առաջնորդի հետ

Զարեհ Սինանյանն այցելել է Ֆրանսիայում Հայաստանի էսպլանադ, հանդիպել թեմի առաջնորդի հետ
Հասարակություն
15:48, 11 февраль 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով առաջին անգամ գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում, հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Ըստ հաղորդագրության՝ փարիզյան օրակարգը մեկնարկել է Հայաստանի էսպլանադ այցելությամբ, որտեղ գլխավոր հանձնակատարը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ծաղիկներ են խոնարհել Կոմիտաս վարդապետի արձանին։

«Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելեց Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդարան, շրջայց կատարեց եկեղեցու տարածքում, հանդիպեց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Ֆրանսիայի Հայոց թեմական պատգամավորական ժողովի ներկայացուցիչների հետ։ Թեմական առաջնորդը նշեց, որ այժմ թեմն ունի 27 եկեղեցիներ։ Հոգևոր առաջնորդը գլխավոր հանձնակատարին է ներկայացրել թեմի գործունեությունը, երիտասարդների հետ ակտիվ աշխատանքը, հայկական ամենամյա փառատոնի անցկացումը»,- ասված է գրասենյակի հաղորդագրությունում։