Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատական սանկցիա կկիրառվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամբ

Դատական սանկցիա կկիրառվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նկատմամբ
Հասարակություն / Իրավունք
22:44, 15 февраль 2022
Ըստ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման՝ Ռուբերտ Քոչարյանի պաշտպանները՝ Հովհաննես Խուդոյանը և Հայկ Ալումյան, կտուգանվեն 50 հազարական դրամով։

Պատճառն այն է, որ նրանք այսօր դատական նիստի ժամանակ լքել էին նիստերի դահլիճը՝  բողոքելով, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող մեղադրանքի էությունը պարզաբանված չէ։

Այդ դեպքից հետո դատախազ Գևորգ Բաղդասարյանը պահանջել էր դատական սանկցիա կիրառել նրանց նկատմամբ։