Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը կանխելու պահանջով․ ուղիղ

Ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց` Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը կանխելու պահանջով․ ուղիղ
Հասարակություն
14:09, 16 февраль 2022
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական գերասենյակի շենքի մոտ բողոքի ակցիա են անում արցախցիները, հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ բարձրաձայնելով Բաքվի կողմից Արցախի պատմամշակութային հուշարձանների ոչնչացման հարցը։

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն անդրադարձավ Դադիվանքի մասին հարցին։ Ռուսական կողմը պարտավորություն էր ստանձնել պահպանել Դադիվանքը, բայց այսօր հայ ուխտավորներ չեն կարողանում այցելել Դադիվանք։

«Խաղաղապահներն Արցախում մշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից ահռելի գործառույթներ պետք է ունենային, այն, ինչ հիմա կիրառվում է Կոսովոյում։ Այնտեղ մշակութային հուշարձանների նկատմամբ որևէ ոտնձգություն չի թույլատրվի իրականացնել հենց խաղաղապահների կողմից։ Մեկ շաբաթ առաջ մենք տեսանք, թե ռուսական խաղաղապահներն ինչպես են պահպանում Արցախի մշակութային ժառանգությունը։ ՌԴ պաշտպանության նախարարության կայքում մենք տեսանք խեղաթյուրում։ Սկզբում տեքստ դրեցին, որտեղ նշված էր, որ խաղաղապահներն այցելել են Դադիվանք, ինչ-որ գործողություններ են արել, և մեկ պարբերություն այնտեղ կար, թե ինչ է Դադիվանքը, որ դա հայկական ամենամեծ վանական համալիրներից մեկն է և այլն։ Բայց ընդամենը րոպեներ անց այդ պարբերությունն ուղղակի դուրս բերվեց, և հայկականության մասին որևէ շեշտադրում այդտեղ չկար։ Դա խիստ մտահոգիչ է»,- ասաց Աբրահամյանը։