Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ

Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ
Հասարակություն
20:19, 16 февраль 2022
Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման և զինվորական կարգապահության խնդիրների քննարկման նպատակով փետրվարի 14-ից 16-ը N զորամիավորումում անցկացվել են մեթոդագործնական հավաք-պարապմունքներ։

Քննարկվել են անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման, մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված հարցեր։ Ներկայացվել են առկա բացթողումները և դրանց շտկմանն ուղղված անհրաժեշտ քայլերը, սահմանվել առաջիկա անելիքները։ Ցուցումներ են տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինվորական կարգապահության ամրապնդմանն ու զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։