Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին. Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին. Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր
Հասարակություն
18:16, 18 февраль 2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը:

Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: ՊԵԿ նախագահը կարևորել է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։

ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովվել գործուն աջակցություն դրանց իրականացման նպատակով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին