Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարորդը ստանում է 270.000 դրամ աշխատավարձ, իսկ սահմանում կանգնած տղերքը՝ 120.000-150.000 դրամ, և թող ոչ մեկը չբողոքի. Հրաչյա Սարգսյան

Վարորդը ստանում է 270.000 դրամ աշխատավարձ, իսկ սահմանում կանգնած տղերքը՝ 120.000-150.000 դրամ, և թող ոչ մեկը չբողոքի. Հրաչյա Սարգսյան
Հասարակություն
12:42, 21 февраль 2022
«Տասը մլրդ փող ենք ծախսել, ավտոբուսներ ենք բերել, քսանհինգ մլն եվրո հեսա կառավարության աջակցությամբ հարյուր հատ 12-մետրանոց ավտոբուս ենք բերելու: Համայնքային միջոցներով տրոլեյբուս ենք ուզում առնենք՝ տասից տասնհինգ հատ: Այդ գումարները տրվում են ձեր տված հարկերից, քաղաքացիներին պետք է հորդորել վարորդին չտան հարյուր դրամը, այլ գցեն մետաղընդունիչի մեջ:

Համատեղ ուժերով պետք է տրանսպորտի հարցը լուծենք, այնպիսի իրավիճակ է, որ տասնհինգից-քսան տարի քաղաքում ոչինչ չի արվել»,- այսօր՝ փետրվարի 21-ին, քաղաքապետարանի գործակարգավարային խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետը հավելեց. «Եթե ասում են՝ վարորդը մեղք ա, այդ հարյուր դրամը տանք իրեն, վարորդն աշխատավարձ ա ստանում՝ 270.000 դրամ, իսկ սահմանում կանգնած տղերքը 120.000-150.000 դրամ են ստանում, և թող ոչ մեկը չբողոքի: Մետաղընդունիչի մեջ գցած հարյուր դրամներով մենք վարորդին աշխատավարձ ենք տալիս»: