Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին կտրամադրվի աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար

ԱՀ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին կտրամադրվի աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար
Հասարակություն
18:08, 21 февраль 2022
Հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից կստանան աջակցություն:

Այս մասին գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում։

Երևանում մինչև 8 մլն դրամ 8%-ով, ՀՀ մարզերում մինչև 10մլն դրամ 10%-ով, Արցախում մինչև 12 մլն դրամ 12%-ով։

Վարկային հայտը դիտարկելիս՝ ֆինանսավորող կազմակերպությունները պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում։

Վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի վճարումներն ամբողջությամբ կիրականացնի պետությունը:», - մասնավորապես, գրել է Հովհաննիսյանը: