Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գիրք նվիրելու օրվան նվիրված Արարատի մարզպետն այսօր հյուրընկալել է մարզի մի շարք դպրոցների աշակերտների, տնօրենների և ուսուցիչների․ լուսանկարներ

Գիրք նվիրելու օրվան նվիրված Արարատի մարզպետն այսօր հյուրընկալել է մարզի մի շարք դպրոցների աշակերտների, տնօրենների և ուսուցիչների․ լուսանկարներ
Հասարակություն
18:46, 21 февраль 2022
Գիրք նվիրելու օրվան նվիրված Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հյուրընկալել է մարզի մի շարք դպրոցների աշակերտների, տնօրենների և ուսուցիչների: 

Մարզպետն ու աշակերտները միմյանց են նվիրել գրքեր, ապա զրուցել կրթության անհրաժեշտությունից, դպրոցում ստացած գիտելիքներից: 

«Յուրաքանչյուր տարիքում մարդը պետք է պիտանի և օգտակար լինի իր երկրին: Դուք կյանքի ձեր այս փուլում պետք է կրթվեք, զարգանաք, շատ կարդաք ու ձեր գիտելիքներն օգտագործեք հանուն մեր երկրի բարօրության: Մարդն իր ամբողջ կյանքում սովորում է, իմ խորհուրդը ձեզ մեկն է՝ շատ սովորեք, պաշարեք գիտելիքներ, որոնք ձեզ համար շատ լուսավոր դռներ կբացեն», - աշակերտների հետ զրույցում ասել է մարզի ղեկավարը: