Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առնվազն բարոյական չէ Եռաբլուրում քաղաքական պրոցեսներ նախաձեռնելը․ Տարոն Չախոյան

Առնվազն բարոյական չէ Եռաբլուրում քաղաքական պրոցեսներ նախաձեռնելը․ Տարոն Չախոյան
Հասարակություն
17:13, 25 февраль 2022
Առնվազն բարոյական չէ Եռաբլուրում քաղաքական պրոցեսներ նախաձեռնելը։  

Ինչպես նաև, բարոյական չէ  մեր նահատակների հարազատների էմոցիաների վրա խաղալը՝ հանուն ձեր իշխանամետության։

Եռաբլուրը զինվորական պանթեոն է, ոչ թե քաղաքական ընտրություն կատարելու տեղամաս։  Հայրենիքի համար իրենց կյանքը տված տղեքի հիշատակը գոնե մի պղծեք ձեր քաղաքական շահարկումների ու կեղտոտ խաղերի համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով Եռաբլուրում վարչապետի հրաժարականը պահանջող՝ Նաիրի Հոխիկյանի կազմակերպած ստորագրահավաքին։