Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսումնավարժության ընթացքում՝ մարտի 1-ին գործարկվելու է ազդարարման շչակ

Ուսումնավարժության ընթացքում՝ մարտի 1-ին գործարկվելու է ազդարարման շչակ
Հասարակություն
10:36, 28 февраль 2022
Հարգելի համաքաղաքացիներ,

համաձայն Երևանի քաղաքապետի՝ «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2022 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի, Քաղպաշտպանության միջազգային օրը՝ մարտի 1-ին, ժամը 15:00-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական տակտիկական հատուկ ուսումնավարժություն:

Ուսումնավարժության փորձի ժամանակ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է ազդարարման շչակ:
Հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։