Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում 16-ամյա երեխան շոգեբաղնիքում ընկել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է

Վանաձորում 16-ամյա երեխան շոգեբաղնիքում ընկել է, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է
Հասարակություն
17:00, 28 февраль 2022
Երեկ՝ ժամը 02։40-ի սահմաններում, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Արթուր Ա.-ն է, որը, նույն օրը՝ ժամը 06։40-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ երեխան Վանաձոր քաղաքում գործող «Մալիբու» շոգեբաղնիքում ընկել է, ապա՝ տեղափոխվել տուն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նրան տեղափոխել են «Վանաձոր» ԲԿ։ Երեխան սովորում էր Երևան քաղաքի հայտնի քոլեջներից մեկում, իսկ հայրը Լոռու մարզում ճանաչված գործարար է։