Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի ընթացքում Արցախում ծնվել է 1463 երեխա

2021 թվականի ընթացքում Արցախում ծնվել է 1463 երեխա
Հասարակություն
17:17, 28 февраль 2022
2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734 տղա, 729 աղջիկ:

Այս մասին հաղորդում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա, որից 660 տղա, 677 աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ:

Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 78: Արդյունքում Արցախում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779 տղա, 762 աղջիկ: