Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելացել է միայն գազի կալորիականության գործակիցը, որը չի հաշվարկվում 100 հազար անապահով ընտանիքների համար

Այսօր՝ մարտի 3-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բնական գազի գնի փոփոխության խնդրին, նշեց. «Առաջինը՝ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ: Դեռևս անցյալ տարվանից Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է, այսինքն՝ ավելացել է: Եվ ըստ էության ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, այսինքն՝ միավոր ջերմատվությունն ավելացել է: Այսինքն՝ ավելի կալորիականությամբ գազ օգտագործվել է, սակայն վճար չի պահանջվել»:

Վարչապետը, համեմատական անցկացնելով, թե որքան է դարձել Եվրոպայում հազար խորանարդ մետր գազի գինը, այն է՝ 2400 դոլար, նկատեց. «Մենք միջոցներ ենք ձեռնարկել ըստ էության ՀՀ գազի գինը հազար խորանարդ մետրի համար 165 դոլար պահպանելու համար:

Այստեղ ավելացել է կալորիականության գործակիցը, որը շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում:

Գիտեք նաև, որ մենք որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին»:

Մանրամասն՝ տեսանյութում: