Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ում անթույլատրելի բառապաշար է օգտագործվում, հսկայական գործ ունենք անելու․ ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան. տեսանյութ

«Մեր ԱԺ-ում բավական սուր է արտահայտվում երկուստեք քաղաքական բանավեճը, անթույլատրելի բառապաշար է օգտագործվում և ես առաջարկել եմ, նույն այդ ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ քննարկումներ նաև ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի մենք սահմանենք՝ օրինակ կանոններ ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված»։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադառնալով լրագրողների այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից ատելության խոսք էր տարածում, մատ էր թափ տալիս Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին պատասխանելու ժամանակ՝ արդյոք հորդորել եք երկրի ղեկավարին, որ մուննաթ չգա, հարցերին պատասխանի։ 
 
Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ միջազգային պրակտիկան տարբեր մոտեցումներ ունի, որոնք սահմանում են որոշակի էթիկա, վարքագծի կանոնագրքեր են զարգացնում․ «Այս առումով մենք հսկայական գործ ունենք անելու»,-հավելեց ՀՀ ՄԻՊ-ը։