Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը 200.000 ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, տարակարգ ստանալու դեպքում կարող է հասնել 400.000 ՀՀ դրամի․ ԿԳՄՍ-ի նախագիծը

Կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը 200.000 ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի,  տարակարգ ստանալու դեպքում կարող է հասնել 400.000 ՀՀ դրամի․ ԿԳՄՍ-ի նախագիծը
Հասարակություն
17:05, 04 март 2022
ԿԳՄՍ-ն  հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի եւ դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգը»  հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանում ուսուցիչների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի՝ այդ թվում՝ արական սեռի մասնագետների մուտքը հանրակրթության ոլորտ և գործող ուսուցիչներին չի մղում մասնագիտական զարգացման: Սա հանգեցնում է շարունակական արատավոր շղթայի, երբ ցածր վարձատրվող ուսուցիչները հաճախ թերանում  են իրենց աշխատանքում, իսկ առաջխաղացման և մասնագիտական աճի ներկայիս համակարգը չի նպաստում, որ ուսուցիչները ձգտեն և կարողանան հասնել կատարելագործման»: 

Խնդիրը լուծելու նպատակով էլ, ըստ հիմնավորման, մշակվել և ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպատելու հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը: 

«Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և հավելավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը հանրակրթական ուսումնական հաստատություններ։

Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000 ՀՀ դրամ սահմանելու, դրա վրա ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշատավարձը կարող է հասնել մինչև 400.000 ՀՀ դրամի։

Ատեստավորման այս եղանակը հնարավորություն կտա բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին և նրանց աշխատավարձը մրցունակ դարձնելու հանրապետությունում: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ։  Կամավոր ատեստավորման գործընթացը փորձարկումից հետո կիրականացվի ավելի հստակ սահմանված կարգավորումների համաձայն»,-նշված է հիմնավորման մեջ։ Նախագծում նշվում է, որ ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ: 2022 թվականին  ատեստավորումն իրականացվում է  5-12-րդ դասարաններում բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Ուսուցչի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ առակաների և քննական կենտրոնների, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գնահատման, թեստավորման կենտրոնի և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ժամանակացույցով հաստատաված առաջին ատեստավորումից առնվազն 15 աշխատանքային օր առաջ։ 

Նախագծին կարող եք ծանոթանալ այս հղումով` e-draft.am

Նշենք, որ 2021 թվականին կամավոր ատեստավորմանը դիմած 1372 դասավանդողից գործընթացին մասնակցեց «Հայոց լեզու»,  «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Հայոց պատմություն»,  բնագիտական առարկաներ դասավանդող 996 ուսուցիչ:
Հանրակրթության ոլորտում ատեստավորման արդյունքի հիման վրա ուսուցչի վարձատրության բարձրացման համակարգի ներդրման արդյունքում 50% հավելավճար ստացավ 166,  40% հավելավճար ստացավ 153, իսկ 30% հավելավճար ստացավ 159 ուսուցիչ: