Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել
Հասարակություն
11:16, 10 март 2022
Այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից  արձակված ականանետի կրակոցից՝ մեջքի շրջանում  բեկորային վիրավորում է ստացել:

Ականը պայթել է տան բակում: 

Վերջինս շտապ տեղափոխվել է   բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր: