Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1343,3 հա տարածք

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1343,3 հա տարածք
Հասարակություն
10:59, 12 февраль 2021
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1343,3 հա տարածք, 420,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 268 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուսաստանյան խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ—լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։