Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առևանգել են Մելիտոպոլի քաղաքապետին․ Ուկրաինայի նախագահի աշխատակազմ

Առևանգել են Մելիտոպոլի քաղաքապետին․ Ուկրաինայի նախագահի աշխատակազմ
Հասարակություն
21:55, 11 март 2022
Ուկրաինայի իշխանությունները տեղեկություններ ունեն ռուս զավթիչների կողմից գրավված Մելիտոպոլի քաղաքի ղեկավար Իվան Ֆյոդորովի առևանգման մասին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն։

«Նախնական տեղեկություններով՝ մեկ ժամ առաջ զավթիչները առևանգել են Մելիտոպոլի քաղաքի քաղաքապետ Իվան Ֆյոդորովին»,-նշել է նա։
Տիմոշենկոն ավելի ուշ հրապարակել է տեսանյութ, որը, ըստ նրա, հաստատում է ռուսների կողմից Մելիտոպոլի քաղաքապետին առևանգելը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆյոդորովն ասել է, որ քաղաքում սննդի և դեղորայքի հետ կապված իրավիճակը ծանր է, սակայն բնակիչներն ամեն օր ագրեսորի դեմ ցույցերի են դուրս գալիս։

Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի ծովային նավատորմի 810-րդ առանձին բրիգադի գումարտակային մարտավարական խմբի ստորաբաժանումներից մեկի հայտնաբերված պլանային փաստաթղթերում նշվում էր, որ մինչև մարտի 6-ը պետք է վերահսկողության տակ վերցնել Մելիտոպոլը։


Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։