Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, գրանցվել է մահվան ևս երեք դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, գրանցվել է  մահվան ևս երեք դեպք
Հասարակություն
11:09, 12 февраль 2021
Հայաստանում փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք, առողջացել է 168 քաղաքացի, մահացել՝ 3-ը: Մեկ օրում կատարվել է 2893 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 676431-ի, այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան  2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի թիվը 788 է: