Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը
Հասարակություն
15:57, 15 март 2022
ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է մամլու հաղորդագրություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ունեցած հեռախոսազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր (երեկ) զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և ԱՄՆ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային:

Նշելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև լարվածության աճի մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ բոլոր առկա խնդիրների շուրջ համապարփակ լուծումներ գտնելու համար: