Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում դեռ գազ չկա

Արցախում դեռ գազ չկա
Հասարակություն
12:38, 17 март 2022
Արցախում բնական գազ դեռևս չկա։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունից Civic.am-ին հայտնեցին, որ դեռևս տեղյակ չեն, թե երբ կվերականգնվի Շուշիի հատվածում վնասված գազատարը, քանի որ «Արցախգազ»-ի աշխատակիցներին ադրբեջանական կողմը չի թույլատրել մասնակցել վնասված գազատարի վերանորոգման աշխատանքներին։ 

Նշենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ՝ մարտի 17-ին, տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտի 8-ից իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: