Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա, այնուհետ նետվել

Ինքնասպանություն Երևանում. տաքսու ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա, այնուհետ նետվել
Հասարակություն
11:08, 21 март 2022
Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ոստիկանության ծառայողները, պարեկները, որոնք  տարածքը սահմանազատել են:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի քննչական բաժնի խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Պարզվել է, որ որ մահացածը, ով տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած է նետել կամրջից։

Նշված տաքսու վարորդն ու նրա ավտոմեքենան պարզաբանման նպատակով տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։