Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ճախրուկներ»-ին հիշում եք, չէ՞, ինձ հրավիրել էին Խարբերդի մանկատուն․ Աննա Հակոբյան

«Ճախրուկներ»-ին հիշում եք, չէ՞, ինձ հրավիրել էին Խարբերդի մանկատուն․ Աննա Հակոբյան
Հասարակություն
13:17, 23 март 2022
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Խարբերդի մասնագիտացված մանկատնից։ 

«Ճախրուկներ»-ին հիշում եք չէ՞։ Նրանք ինձ հրավիրել էին իրենց հյուր՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Թե ովքեր են ապրում այստեղ, եւ ինչ մթնոլորտ էր տիրում իմ գտնվելու ընթացքում, դատեք լուսանկարներից եւ տեսագրություններից։

Մի բան ինձ համար ակնկայտ է. հանրության մեծ մասը մերժում կամ լավագույն դեպքում խղճահարություն է տածում այս երեխաների-մեծահասակների նկատմամբ։ Իբր՝ «մենք նորմալ ենք, բախտավոր, որ այսպես չենք ծնվել, իրենք՝ ոչ նորմալ եւ անբախտ»։ Վիճելի թեզ է, շատ վիճելի»,-գրել էԱննա Հակոբյանը։