Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը կողմ չէր Երևանի տրանսպորտի խնդիրը լուծելու համար 100 նոր ավտոբուս ձեռք բերելու վարկային համաձայնագրին․ լուսանկար

Ընդդիմությունը կողմ չէր Երևանի տրանսպորտի խնդիրը լուծելու համար 100 նոր ավտոբուս ձեռք բերելու վարկային համաձայնագրին․ լուսանկար
Հասարակություն
16:04, 23 март 2022
Երևանում տրանսպորտի վատ աշխատանքից պարբերաբար դժգոհող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները այսօր կողմ չքվեարկեցին Երևանի համար 100 նոր ավտոբուս գնելու համար ՎԶԵԲ-ի հետ 20 մլն եվրոյի վարկային ծրագրին։

Կողմ քվեարկեց միայն իշխանությունը։ Ընդդիմությունը ձեռնպահ էր։ 

ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայանագիր): Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման չափը կազմում է 20 մլն եվրո, իսկ վարկի ժամկետը սահմանվում է 15 տարի:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել եւ Երեւանի քաղաքապետարանին է տրամադրվել Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ: Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2019թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը՝ համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում: Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեռք բերված նախնական համաձայնությունը ավտոբուսների ձեռքբերման առաջին փուլի ֆինանսավորման համար (25 մլն եվրո, որից 20 մլն եվրո ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ) եւ տրանսպորտային բարեփոխումների անհետաձգելիությունը՝ Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով:

Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում: