Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցելու լիազորությունը վերապահված է Վիտալի Բալասանյանին

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ բանակցելու լիազորությունը վերապահված է Վիտալի Բալասանյանին
Հասարակություն
15:08, 24 март 2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Հարգելի ՛ հայրենակիցներ

Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: 

Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից:
[Արցախի տեղեկատվական շտաբ]