Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկայում Արմավիրի և Արարատի մարզերում ևս նոր երթուղային ցանց կներդրվի և բնակիչներն այսուհետ կօգտվեն հարմարավետ և անվտանգ տրանսպորտից․ Գնել Սանոսյան

Առաջիկայում Արմավիրի և Արարատի մարզերում ևս նոր երթուղային ցանց կներդրվի և բնակիչներն այսուհետ կօգտվեն հարմարավետ և անվտանգ տրանսպորտից․ Գնել Սանոսյան
Հասարակություն
18:06, 26 март 2022
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ ծանոթացել եմ Կոտայքի մարզի երթուղային ցանցի տրանսպորտային պարկին։

Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։

Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիս ամսվա վերջից արդեն 150 միկրոավտբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։

Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման օրինակով առաջիկայում մյուս երկու մարզերում ևս նոր երթուղային ցանց կներդրվի և բնակիչներն այսուհետ կօգտվեն հարմարավետ և անվտանգ տրանսպորտից։ Միասնական տրանսպորտային ցանցի ներդրումը,  նոր տրանսպորտը նաև միջավայր կփոխվի մեր համայնքներում։