Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փառուխում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մյուսի վիճակը՝ միջին ծանրության. Արցախի ՄԻՊ

Փառուխում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մյուսի վիճակը՝ միջին ծանրության. Արցախի ՄԻՊ
Հասարակություն
15:54, 28 март 2022
Մարտի 25-ին Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման հետևանքով ՊԲ երկու վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության։ Այս մասին Civic.am-ին փոխանցեցին Արցախի ՄԻՊ գրասենյակից։ «Երկուսն էլ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ մնացած վիրավորների վիճակը նորմալ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնեցին գրասենյակից։ 

ՄԻՊ գրասենյակից հայտնեցին նաև, որ ներկա պահին Արցախում չի վերականգնվել գազի մատակարարումը։ Սակայն հիշեցնենք, որ Ադրբեջանի գազային ընկերությունը՝ «Ազերիգազ»-ը, երեկ հայտարարություն էր տարածել՝ իբրև վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազամուղի վրա առկա խնդիրը և մարտի 28-ից վերականգնելու է գազի մատակարարումը։